17 Ապրիլի, 2024

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումը: Այն տեւել է մոտ մեկ ժամ:

Նշենք, որ հանդիպումից առաջ գյուղում խիստ անվտանգության միջոցառումներ են իրականացվել: Սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ:

«Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է՝ բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան՝ ոսկեպարցիներն ասում են, որ այդ  դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- նշված է «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

Սուրեն Պետրոսյանն իր հերթին ահազանգում է, որ Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպումը փակ է, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել….

kotayk

Լրահոս