Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիների Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցված է համարվելու նրանց ՌԴ Ներքին գործերի նախարարություն դիմելու օրվանից սկսած: Այս մասին օրենքն արդեն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին
։ Օրենքի համաձայն Ուկրաինայի քաղաքացի չլինելու համար դիմում ներկայացնելու օրվանից սկսած Ռուսաստանի Դաշնության քաղաքացին պարտավոր է չձեռնարկել գործողություններ «կապված Ուկրաինայի քաղաքացիների իրավունքների իրացման և պարտականությունների կատարման հետ»:
20