4 Մարտի, 2023

Մոսկվան քննադատել է G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման մասնակիցներին Ուկրաինա ռուսական ներխուժման նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրության համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Նյու Դելիում բանակցությունները նվիրված են եղել միայն այս հարցերին։ Նախարարը կրկնել է, որ հարևան պետության դեմ ագրեսիան Ռուսաստանի համար պաշտպանության ձև է.

«Երբ Ռուսաստանը երկար տարիներ պատերազմից հետո սկսեց պաշտպանվել, G20-ին ոչինչ չի հետաքրքրում, բացի Ուկրաինայից: Ամոթ է»,-ասել է Լավրով:

Բացի Ռուսաստանից, չինական պատվիրակությունը հրաժարվել է ստորագրել Նյու Դելիում կայացած հանդիպման վերջնական բանաձևը՝ ուկրաինական պատերազմի նկատմամբ ուշադրության պատճառով, բացատրել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը.

«Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում հետևողական է և մնում է անփոփոխ։ G20-ը միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր ֆորումն է։ Անցյալ տարվա Բալիում կայացած գագաթնաժողովի հռչակագրում մասնակից երկրների ղեկավարները հստակ նշել են, որ G20-ը անվտանգության խնդիրներ լուծելու ֆորում չէ»։

G20-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած բանաձեւը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ կոչ է անում դուրս բերել զորքերը ինքնիշխան պետության տարածքից։

 

Լրահոս