3 Փետրվարի, 2023
Թաիլանդի քաղաքացի Կաչաչատ Բունդին ՀՀ Վարչական դատարան հայց է ներկայացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեմ` խնդրելով պարտավորեցնել, որ նա իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհի: Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Պարզվում է՝ Կաչաչատ Բունդին Հայաստանում է արդեն 5 տարի, հիմնադրել է Thai take away ռեստորանը, աշխատատեղեր է ստեղծել, անգամ բարեգործություն արել: Նա նաև «Գլաձոր» համալսարանում ասպիրանտ է»,–գրում է թերթը:

Ըստ «Հրապարակի» ` ՀՀ ԱԱԾ-ն բացասական կարծիք է տվել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանին առաջարկել է նրան քաղաքացիություն չշնորհել, ինչն էլ թաիլանդցին վիճարկում է դատարանում:

kotayk

Լրահոս