28 Մարտի, 2025

ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը կողմ են քվեարկել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը զարմացած է, թե ինչպես նախկին ՔՊ-ական այդ պատգամավորները կարող էին հայտարարել, թե ՔՊ-ն անարդար է վարվել իրենց հետ ու գնան կողմ քվեարկեն ՔՊ-ի առաջ քաշած որոշմանը։

«Հովիկ Աղազարյանն ԱԺ ամբիոնից լալահառաչ ելույթ էր ունենում, թե ինչքան անարդար են իր հետ վարվել ու գնալ Տարոն Մարգարյանի այդ փուչ մեղադրանքին քվեարկի կողմ՝ ես զարմացած եմ, տարակուսել եմ։ Այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի գործի մեջ որևէ տեսակի փաստարկված մեղադրանք ես չկարողացա գտնել»,- ասաց պատգամավորը։

Նա նկատեց, որ այն, ինչում մեղադրում են Տարոն Մարգարյանին, կառավարության նիստերում մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, բայց, չգիտես ինչու, դատախազը ոչ մի անգամ չի գնում Նիկոլ Փաշինյանի հետևից։

«Այստեղ մենք գործ ունենք երկակի ստանդարտի հետ»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Լրահոս