«Այս դասընթացներին հրավիրել էի ՌԴ-ից տարբեր մասնագետների, որոնց թվում էր Արամ Գաբրիելյանովը, որը հայ ազգի ամենահայտնի լրատվական մենեջեներից մեն է և հայտնի հայ լրագրող։ Վերջին օրը ինքը պետք է հանդես գար երկու ժամ լրագրողների վարպետաց դասընթացով, հաջորդ օրը մեկներ։ Այսինքն՝ ընդամնեը մի քանի ժամով էր գալու և բացառապես այս դասընթացներին մասնակցելու համար։ Ցավոք, ժամանելուն պես պարզվեց, որ ինչ-որ խնդիր կա անձնագրի հետ կապված։ Հետո պարզվեց, որ մուտքի հետ է կապված։ Մոտ երեք ժամ ինչ-որ բան էին ճշտում, ասացին, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Տոմսը փոխեց և վերադարձավ։
Ցավում եմ այս միջադեպի համար։ Նախ ափսոսում եմ, որ ունկնդիրները չկարողացան լսել Գաբրիելյանովի վարպետաց դասը, որովհետև իրոք բազմափորձ լրագրող է։ Ափսոսում եմ, որ ինքը չկարողացավ մտնել Հաայստան։ Եվ ընդհանրապես, ստացվեց, որ իմ հրավերով գալիս էր և խոչընդոտվեց, դարձավ մեկ ուրիշ բան։ Այլ պատմություն երևի կա այս ամենի տակ։ Ցավում եմ, ներողություն եմ խնդրում և՛ ունկնդիրներից, և՛ Գաբրիելյանովից, որ այսպես ստացվեց։ Բայց հուսով եմ՝ բոլորը հասկանում են ինչ է տեղի ունենում։
Այսօրվա Հայաստանում այդպես է»։ Վիկտո Սողոմոնյանը ասաց, որ տեղյակ է՝ Արամ Գաբրիելյանովը շփվել է սահմանապահների հետ, նրա հետ կապ են հաստատել ՌԴ դեսպանատնից, հյուպատոսի հետ է զրուցել, խնդիրները քնարկվել են։ Նա նշել է, որ Մոսկվա վերադառնալուն պես իր տեսակետը կհայտնի։ Մանրամասն՝ տեսանյութում։