13 Մարտի, 2023

Մարտի 13-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել է, որ նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել։

«Նախարարությունը 200 միավոր էլեկտրոնային հսկողության միջոցներ է ձեռք բերել՝ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ինչպես նաև ազատության սահմանափակում պատժատեսակի կիրառելիությունն ապահովելու համար։

Դրանք ոտքին կամ ձեռքին կրելու համար են։

Այսօր արդեն մոտ 70 միավոր ժամանակակից տեխնիկա կիրառվում է։

Ձեռք է բերվել նաև ստի դետեկտոր:Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց»,-նշել է նա։

Նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ։

 

Լրահոս