Նշվում է, որ Վարդապետյանը մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել։
«Ծրագրում ենք դատախազների մասնակցությամբ այցեր իրականացնել դպրոցներ, հաճախակի դարձնել մեր ապագա քաղաքացիների հետ շփումներն ու զրույցները հասկանալու համար, թե ինչ պատկերացում ունեն նրանք իրավական համակարգի և օրինականության վերաբերյալ»,-նշել է Վարդապետյանը:
Խորհրդակցության ընթացքում Վարդապետյանն անդրադարձել է նաև Արմավիրում մինչև տարեվերջ ներդրվող պարեկային ծառայության գործընթացին կարևորելով ծառայության դերը իրավախախտումների կանխարգելման տեսանկյունից:
Հանդիպման ավարտին Վարդապետյանի կողմից տրվել են հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման ժամկետներ։