9 Փետրվարի, 2023

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը։

Դիարբեքիրում նրան և ամուսնուն մահացած են գտել փլատակների միջից։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հղում տալով տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդի (Երվանդ Բոսթանջյան) ֆեյսբուքյան գրառմանը։

Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։

kotayk

Լրահոս