Երեխայի մանկությունը շատ արագ է անցնում: Երեկ նա լալիս էր մանկասայլակում, այսօր արդեն մանկապարտեզ է հաճախում:Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող «Հրաշամանուկ» խնամքի կենտրոնը արդեն տարիներ շարունակ իր դռներն է բացել փոքրիկների առաջ։
Այսօր շատ լավ ու տարբեր մանկապարտեզներ կան, բայց ընտրությունը շատ բարդ է։ Ընտրել այնպիսի պարտեզ, որտեղ ամեն օր նոր բանաստեղծություն ու երգ են սովորում, թե՞ այնպիսին, որտեղ բացառապես գրական հայերենով են խոսում կամ տարբեր լեզուներ են սովորում։
Կարելի է ասել,այս մանկապարտեզը տարբերվում է իր նիստուկացով,իր աշխատակազմով և այլ բարի և լավ ավանդույթներով,կարծես թե ներս ես մտնում մի մեծ ընտանիք,որտեղ տիրում է միայն բարություն,հոգատարություն,ջերմություն,ժպիտ ․․․
Շատ կարևոր է, թե ինչպես է իրեն զգում երեխան այդ միջավայրում։Նա պետք է սիրով հաճախի մանկապարտեզ, ուրախ ու գոհ լինի, երբեմն չուզենա տուն գնալ, անհամբեր սպասի հաջորդ օրվան։Մանկապարտեզը պետք է լինի սիրելի, ցանկալի վայր երեխայի համար,այլ ոչ թե ստիպողական աշխատանք կատարելու կամ մայրիկին անընդհատ սպասելու վայր։Պարտեզը նոր միջավայր, նոր իրականություն, նոր երևույթ է երեխայի ու ծնողի համար։Հետևաբար և ծնողը,և դաստիարակը պետք է համբերատար, սիրով պատասխանեն երեխայի բոլոր հարցերին, և չծանրաբեռնեն երեխային ավելորդ ինֆորմացիայով, որովհետև երեխայի համար ամենակարևորը խաղն է իր հասակակիցների հետ, անհոգ ու խաղաղ առօրյան։
Հաճախելով այս գեղեցիկ մանկապարտեզ,փորձեցինք շրջել և ծանոթանալ մանկապարտեզի առօրյային․․․ինչպես նաև խոսեցինք մանկապարտեզի գործադիր տնօրենի հետ և մի քանի հարցեր ուղղեցինք։
-Ինչպե՞ս է մանկապարտեզն անդրադառնում երեխայի զարգացման վրա:
-Անձամբ աշխատելով երեխաների հետ,կարող եմ նշել որ,հայտնվելով մանկապարտեզում իրեն անծանոթ շրջապատում երեխան շփվելու նոր հատկություններ է ձեռք բերում: Եթե տանը նա սովորել է առաջին իսկ պահանջով ստանալ այն, ինչն ուզում է կամ իր ուզածին հասնել լացով և հիստերիայով, ապա նոր միջավայրում նա ստիպված է հարմարվել և ուրիշների կարծիքը հաշվի առնելով էմոցիոնալ դաշտում տեղի են ունենում փոփոխություններ: Եթե առաջ նա կարեկցում էր հեքիաթների կամ մուլտերի հերոսներին, ապա հիմա սկսում է կյանքի նոր փուլ, որտեղ ընկերներն իրական են: Մանկապարտեզում կազմակերպվում են միջոցառումներ, նշվում են տարեդարձներ, կազմակերպվում են արշավներ: Երեխան սովորում է նորմալ արձագանքել իրադարձություններին։
Սահմանվում է հստակ օրակարգ: Փոքրիկը զբոսնում, խաղում, սնվում է օրվա հստակ ժամերին: Ճիշտ սահմանված օրակարգը երեխայի հոգեբանական և էմոցիոնալ զարգացման կարևոր դրույթներից մեկն է:
Մանկապարտեզում երեխան ստանում է իր առաջին առաջադրանքները, որոնք նա փորձում է ճշտությամբ կատարել: Օրինակ հարդարել անկողինը, դասավորել խաղալիքները, ուտելուց հետո հավաքել սպասքը, ինքնուրույն հագնվել և այլն: Նման պարզ խնդիրները երեխայի մոտ զարգացնում են պատասխանատվություն և ինքնուրույնություն:
-«Հրաշամանուկ» խնամքի կենտրոնում տարիքային սահմանափակում կա՞։
-Տարիքային սահմանափակում ասելով, կարող եմ նշել,որ ունենք տարբեր խմբեր,այս պահին մեզ մոտ հաճախում են նաև մինչև մեկ տարեկան փոքրիկներ, ունենք նաև տարբեր ազգություններից երեխաներ։Առօրյան շատ հագեցած է փոքրիկների համար։
-Ինչպիսի՞ն է առօրյան,ինչո՞վ է տարբերվում այլ մանկապարտեզներից։
-Մանկապարտեզում երեխան բացահայտում է իր համար նոր ու հետաքրքիր մի աշխարհ նկարչություն, ապլիկացիա,
պլաստիլինով խաղ,երաժշտություն,պար, սպորտ և այլն:
Փոքրիկը մանկապարտեզում ընդունում է վարքագծի նոր կանոններ: Նա սկսում է հասկանալ, որ չի կարելի կոպիտ լինել մեծերի հետ, պետք է հաշվի առնել շրջապատի մարդկանց կարծիքները, լինել բարեհամբույր և քաղաքավարի:
Ողջ կոլեկտիվը ունի մեկ սկզբունք,հնարավորինս լինել ջերմ և հոգատար փոքրիկների հանդեպ,տանը թողնելով բոլոր հոգսերը և մտնել փոքրերի աշխարհ,կարծում եմ, դա է այս մանկապարտեզի հաջողության գրավականը․․։