9 Փետրվարի, 2023

Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում ժամանակավորապես բնակվող 59-ամյա մի տղամարդու նկատմամբ։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով Զավարյան փողոցում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել այդ տղամարդուն։

Վերջինս կասկածվում է Երևան քաղաքում իրեն պատկանող բնակարանում Երևանի բնակիչներ՝ 17-ամյա և 25-ամյա քույրերի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ տղամարդը զբաղվել է ասեղնաբուժությամբ և նման բնույթի գործողություններ նա կատարել է ասեղնաբուժությամբ քույրերին բուժելու ընթացքում։ Նախաքննության շահերից ելնելով՝ անունները չենք հրապարակում։

kotayk

Լրահոս