Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Սուրբ Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում. երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Ավանդազրույցի համաձայն նա իր որդու Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։
Սուրբ Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։ Ավանդազրույցի համաձայն նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։
Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ Ս․ Սարգիս զորավարի տոնը հռչակված է որպես Երիտասարդների օրհնության օր:
16