Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն ընթրել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի պաշտոնական այցի կապակցությամբ։
Այս մասին տեղեկացել է RMC Sport-ը։
Հրատարակության համաձայն Մբապեն հանդիպմանը հրավիրված միակ ակտիվ մարզիկն էր։ Զրույցի ընթացքում Մակրոնը, ժպտալով, շրջվել է դեպի Մբապպեն և ասել. «Մեզ համար էլի շատ խնդիրներ կստեղծեք»։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։