16 Մարտի, 2023

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամաններով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի նոր տեղակալներ են նշանակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ.  Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ազատվել է ՀՀ  ճանապարհային ոստիիկանության պետի պաշտոնից:

Վ  Ղազարյանի մեկ այլ հրամանով Ե. Կարապետյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:

ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Դ. Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

Լրահոս