31 Հունվարի, 2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի, Արարատի մարզերում, Ջերմուկ, Եղեգնաձոր, քաղաքներում, Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Աբովյան, Աշտարակ, Գորիս քաղաքներում, Ապարանի, Թալինի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

kotayk

Լրահոս