2 Փետրվարի, 2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով։

Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այս նախագծով առաջարկվում է կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինել ակրեդիտիվի բացման մեխանիզմով։

Նախարարը ներայացրել է տվյալ փոփոխության անհրաժեշտությունը՝ նշելով, որ մասնագետների կողմից ներկայացված առաջարկները նույնպես կդիտարկվեն։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումը փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման վերաբերյալ՝ հաշվի առնելով կառուցապատման ոլորտում առկա խնդիրները և բանկային ռիսկերը։

 

kotayk

Լրահոս