Խոշոր ավտովթար է տեղի ուենցել Արագածոտնի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա – Վանաձոր – Տաշիր ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Թուրքիայի քաղաքացի 33-ամյա Իլկեռ Կոսենը իր վարած DAF մակնիշի բեռնատարով՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվելով տապալել էլեկտրասյունը:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աշտարակի բժշկական կենտրոնի հերթպահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: