2 Հունիսի, 2023

Հեղինակ՝ Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, ովքեր, արձագանքելով ոստիկանության կոչին, և գիտակցելով մեքենաների դիմացի ապակիների չափից դուրս մգեցման ռիսկերը, ապակիներից հեռացրել են մգեցման թաղանթները։

Նաև տեղեկացնում եմ, որ ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից դրանք նույնպես հեռացվել են՝ գործող օրենքի և կարգի համաձայն, իսկ ընտանիքիս պատկանող մեքենան ի սկզբանե ունեցել է գործարանային, թուլատրելի մգեցված ապակիներ` առանց լրացուցիչ մգեցնող թաղանթների։

Մեր բոլոր քաղաքացիներին անվտանգ երթևեկություն եմ մաղթում»։

 

 

kotayk

Լրահոս