«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի փնտրտուքների մեջ է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին, միեւնույն ժամանակ, ընկալելի կլինի հանրության համար:
Թեև այս օրերին ՄԻՊ թեկնածուի անուններ շրջանառվում են, բայց տեղեկացանք, որ ՔՊ-ն մինչ օրս էլ թեկնածու չունի:
Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի թեկնածուները կարող են առաջադրվել ՄԻՊ-ի պաշտոնը թափուր մնալուց հետո տասնօրյա ժամկետում: Հաշվի առնելով, որ 10-օրյա ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ, իշխող խմբակցությունը պետք է մյուս շաբաթ արդեն վերջնական որոշում կայացնի:
Ըստ նույն օրենքի ՄԻՊ ընտրելու համար անհրաժեշտ է 65 ձայն, այսինքն ՔՊ-ն միայնակ կարող է անցկացնել իր թեկնածուինանկախ ընդդիմության քվեարկությունից:
Ամբողջությամբ հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: