«Վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ԱԺ ընտրությունների արդյունքներից ոգևորված, ամենուր հայտարարում է, որ Էրեբունու «ասողը» Պիստն է թաղային հեղինակություն Արմենը Անդրանիկ Մարգարյանի սանիկը, որի շնորհիվ էլ Էրեբունիում, Մհեր Սեդրակյանի գործուն բացակայությամբ, ՀՀԿ-ի համար լավ ցուցանիշ է ապահովվել։
Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ այս համայնքի տեր ու տնօրինությունը եղել է Սեդրակյանի ու նրա մերձավորների ձեռքում, նոր թաղապետի հայտարարությունը մինչև հոգու խորքը խոցել է Թոխմախի Մհերին, նրա մարդիկ Գրիգորյանին զգուշացրել են, որ «չափը ճանաչի», քանի որ ժամանակավոր է։ Իր հերթին Պիստը նույնպես չի ցանկանում Թոխմախի հետ սրել հարաբերությունները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում