Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Պետական դեպարտամենտի հարգելի ներկայացուցիչ, «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան» բեռներ տեղափոխող ավելի քան 1000 մեքենաներ ապացուցում են հակառակն այն բանի, ինչ դուք ասացիք հունվարի 24-ին։Տեղին կլիներ կոչ անել հայկական կողմին կատարել իրենց պարտավորությունները և դադարեցնել անօրինական գործողությունները», – գրել է Հաջիզադե Twitter-ի իր միկրոբլոգում։
Zham.am