22 Նոյեմբերի, 2023

Պետական համակարգերի ստեղծման և կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Ո՞վ է տեսել/հիշում, որ Նիկոլը օրեր առաջ ԱԺ-ում գլուխն էր գովում, թե հարկային մուտքերը շեշտակի աճել են:

Եթե ձեզ պետք է իմանալ ճշմարտությունը, ապա ամբողջ պատկերից մի պուճուր կտոր բացեմ նայեք այս գծապատկերը. Սա իմ սարքածը չէ, ՀՀ Ֆինանսների նախարարության պատրաստածն է (2023 թվականի հոկտեմբերի դրությամբ են տվյալները, հղումը ներքևում կտեղադրեմ):

Սա ցույց է տալիս, թե յուրաքանչյուր տարի Կառավարության պարտքի գծով ինչ չափի վճարումներ են արվելու` պարտքի մարում գումարած պարտքի սպասարկում (տոկոսներ):

Այստեղ գրեմ միայն սպասվելիք շատ մեծ վճարումների չափերը:

Ուրեմն, 2024 թ-ին Կառավարության պարտքի գծով վճարումները կազմելու են շուրջ 1.6 միլիարդ ԱՄՆ դոլար, 2025 թ-ին` շուրջ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար, 2026 թ-ին` շուրջ 1.3 միլիարդ ԱՄՆ դոլար, 2027 թ-ին` շուրջ 1.1 միլիարդ, 2029 թ-ին` շուրջ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ 2031 թ-ին` շուրջ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար: Նման խայտառակ մեծության պարտքեր երբևէ չեն եղել:

Ամբողջի համար նայեք այս գծապատկերը»:

kotayk

Լրահոս