21 Հունիսի, 2023

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին ԱԱԾ շենքի մոտ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։

Մասնակիցները տեղեկացրել են, որ իրենց պահանջը կատարվել է, և կհանդիպեն Արմեն Աբազյանի հետ։

Բողոքի ակցիայի դուրս եկած ծնողների որդիները ծառայել են Էջմիածնի N զորամասում, և 2020 թվականի հոկտեմբերի 21-ից ծնողները որևէ տեղեկություն չունեն նրանցից։

Լրահոս