20 Հունիսի, 2023
44-օրյա պատերազմի հետևանքների համար մեղադրելով բոլորին ներկաներից նախկիններ Սյամոն, սակայն, կոնկրետ ինքն իրեն անմեղ է հռչակել հայտարարելով, որ իր խիղճը մաքուր է: Հարցին ինչո՞ւ չշտկվեցին մատնանշված խնդիրները մի դեպքում, երբ ԱԽՔ լիազորությունները կարծես թե տալիս էին այդ ամենի հնարավորույունը, Սյամոն պատասխանել է, թե չշտկվեցին, քանի որ իրեն բանի տեղ չեն դրել. խնդիրները ներկայացրել է Տոնոյանին, սակայն ի պատասխան ստացել է կշտամբանք բանակն ապօրնաբար իրեն ենթարկեցնելու: Կարճ ասած Սյամոն, փորձելով մաքուր դուրս գալ իրավիճակից, վստահեցրել է, որ իրեն լոխի տեղ են դրել առհամարհելով իր բոլոր «բարի» խորհուրդները:

Փաստորեն Սյամոյին ստորացրել են, ընդ որոմ բավական դաժան կերպով. համարվել Արցախ աշխարհի ԱԽՔ, բայց չունենալ ոչ մի ձայն, կարող է միայն իսկական լոխը:

Հարց է առաջանում եթե Սյամոն ի սկզբանե, հենց սկզբից ևեթ հասկացել էր, որ իրեն այնտեղ բանի տեղ դնող չկա, ինչո՞ւ միանգամից հրաժարական չներկայացրեց առնվազը հետագայում պարտության համար պատասխանատվություն չկրելու միտումով, թե՞ հատուկ միսիա ուներ ԱԽՔ-ի պաշատոնում հայերիս պարտությունը մինչև վերջ անշրջելի դարձնելու ու հետո միայն յան տալու:

Սյամոյի ջանքերը «ջրից չոր դուրս գալու», դատապարտված են ու անհեռանկարային: Իշխանափոխությոնից հետո անպայմանորեն Սյամոն էլ է Նիկոլի հետ միասին դատարանի առջև կանգնելու ու պարզաբանելու, թե ինչպես ստացվեց, որ բանակը Իլհամին առնվազը 5 մլրդ դոլարի զենք նվիրեց ռազմաճակատում, որից հետո բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների Նիկոլը պարգևատրեց բարձր, պատվաբեր կոչումներով: Ոչ ոք չի պլստալու…

 

Լրահոս