3 Հունիսի, 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ստեղծված անվտանգային լարված իրավիճակին զուգահեռ Արցախում ներքաղաքական ինտրիգները շարունակվում են։ Ինչպես հայտնի է, օրերս Արայիկ Հարությունյանը հանդես եկավ ուղերձով, որտեղ, ի թիվս այլ կետերի, առանձին անդրադարձ կար ներքաղաքական գործընթացներին։

Մասնավորաբար, Հարությունյանը նշել էր, որ ճգնաժամային ծանր իրադրությամբ պայմանավորված՝ դադարեցնում է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև վերջին օրերին ԱԺ նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները:

Նաև ընդգծել էր, որ պատրաստ է բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության, որի ինստիտուցիոնալ հիմնական հարթակը Անվտանգության խորհուրդն է: Այս կերպ նա փաստացի ակնարկում է, որ Արցախի պետական կառավարման համակարգում նոր կառույց ստեղծելու մասին գաղափարը հօդս է ցնդում։ Ի դեպ, հատկանշական է, որ Սամվել Բաբայանին քաղաքական քննարկումներ անցկացնելու առաջարկն արել էր Հարությունյանի թիմակից Արթուր Թովմասյանը. թերթի տեղեկություններով, Թովմասյանը դա արել է Սամվել Բաբայանի դրդմամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանի հայտարարության նշյալ կետն ուղղակիորեն հասցեագրված էր Բաբայանին, որն ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ է իրականացնում Արցախում՝ հանդիպելով հանրության տարբեր շերտերի հետ։

Արցախյան մեր աղբյուրը հայտնում է, որ Բաբայանը, որն իր վերջի հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե պատրաստվում է 10 օրից նոր հանրահավաք կազմակերպել, այս փուլում «պաուզա» է վերցրել»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։ 

 

kotayk

Լրահոս