ԱԺ աշնանային նստաշրջանը արդեն կմեկնարկի սեպտեմբերից:
Հնարավոր է այդ ընթացքում պատգամավորները կամ գործադիրը ԱԺ արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գան, բայց հաջորդ շաբաթվա քառօրյա նիստերով ԱԺ-ն պաշտոնապես կավարտի իր աշխատանքները եւ «արձակուրդ» կգնա:
ԱԺ քառօրյա նիստերը մեկնարկում են երեքշաբթի հունիսի 9-ից:
Այս նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուներն են Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը եւ Մանվել Շահվերդյանը:
Մինչեւ նիստերի մեկնարկը երկուշաբթի օրը, ՔՊ-ականները ֆրակցիայի նիստ կանեն ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգային հարցերի շուրջ քննարկում ունենալու համար, կորոշեն նաեւ որ դատավորի թեկնածուներից ում են ընտրելու»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում