27 Փետրվարի, 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Խորհրդարանում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ իշխանական պատգամավորների փակ հանդիպումը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը 3 ժամից ավել է տեւել:

Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է մյունխենյան բանակցությունների արդյունքները, մասնավորապես Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումը:

Ըստ էության, Փաշինյանը թիմակիցներին ակնարկել է, որ առանձնապես մեծ առաջընթաց չկա բանակցային գործընթացում, մյունխենյան հանդիպումն էլ հերթական հանդիպումն էր, ու կարեւոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:

Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականները հարցեր են ուղղել նրան»։

Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս