29 Նոյեմբերի, 2023

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին թեժ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր հայտնել, որ դեկտեմբերի 15-ին եւ 16-ին ՔՊ-ականները տարեվերջյան քաղաքական ժողով են անելու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Այս օրերին կուսակցությունը պատրաստվում է այդ ժողովին, հրավիրյալների ցանկը, ձեւաչափն են հստակեցնում, օրակարգի վերաբերյալ են քննարկումներ գնում:

Նախատեսվում է, որ այդ օրը ՔՊ-ն ողջ կազմով պետք է ներկա լինի վարչության անդամները, պատգամավորները, նախարարները, մարզպետները եւ այլք։

Բացի կուսակցական քննարկումներից, ՔՊ-ականները նաեւ հանգստին ժամանակ կհատկացնեն: Մի խոսքով, իշխող կուսակցությունը մտադիր է ամեն բան հավուր պատշաճի անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա»:

Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս