22 Մայիսի, 2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխանության ներսում անհանգստություններն այլեւս անցել են, ՔՊ-ում վստահ են այս պահին իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում:

Բանն այն է, որ վերջին օրերին անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների դադարը ուրախացրել է ՔՊ-ին: Իշխանականները հույսը դրել են այն բանի վրա, որ եթե անգամ անհնազանդության ակցիաները վերսկսվեն, դրանք այլեւս այն մեծ թափով չեն լինի, ինչ շարժման առաջին օրերին:
Ներքին քննարկումներում էլ նրանց մեծ մասը կարծիք է հայտնել, որ անհանգստանալ պետք չէ. «վտանգն» այլեւս անցել է. մարդիկ էլ չեն հավաքվի:

Հենց սրանով պայմանավորված էլ վերջին օրերին իշխանականները կրկին ակտիվացել են ու խորհրդարանում ավելի «խրոխտ» ելույթներ են ունենում, ծաղրում Սրբազանին:»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս