7 Փետրվարի, 2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդեւանյանը չի շփվում երբեմնի գործընկերների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա մեկուսացել է քաղաքական կյանքից, հեռացել գործընկերներից:

Նա կապը պահում է միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մեկ-երկու հավատարիմների հետ, որոնք մնացել են «Հայաստան» խմբակցության մեջ: Վարդեւանյանը հիմնականում ակտիվացել է իր նախկին աշխատանքում՝ փաստաբանական գործունեության մեջ: Ինչո՞ւ է խռովել երբեմնի գործընկերներից. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Վարդեւանյանը պատասխանեց, թե չի մեկուսացել եւ կապի մեջ է պատգամավորների հետ»։

Հոդվածն ամբողջությամբ ՝ թերթի այսօրվա համարում:  

 

kotayk

Լրահոս