«Ժողովուրդ» օրաթերթը գրում է
«Նիկոլ Փաշինյանը որոշել է մաքրել իր թիմը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը հրահանգել է հնարավորինս սեղմ ժամկետում ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, անգամ ոչ բարձրաստիճան, որոնք ՔՊ անդամ չեն, կուսակցության գաղափարները չեն կիսում եւ համարձակվում են չեզոքություն պահպանել:
Ընդ որում Փաշինյանը հրահանգել է ազատվել բոլոր ոլորտներում կլինի դա կրթություն, առողջապահություն, սպորտ, թե անգամ մանկապարտեզի կամ դպրոցի տնօրեն. նրանք ովքեր ՔՊ անդամ չեն, հլու-հնազանդ համակիրը չեն, ուրեմն կառավարման ոլորտում տեղ չունեն:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, սրա հիմնական պատճառն էլ եղել է այն, որ տնօրենները ՔՊ -ական չեն եղել:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած թավշյահեղափոխականները ոչ մի քննադատություն կամ ընդդիմադիր խոսք, այլակարծություն չեն հանդուրժում»: