Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշավարկ։
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Էլեկտրատրանս» ՓԲԸ-ի 2 աշխատակից վթարավերականգնողական աշխատանքներ իականացնելիս են եղել բեռնատար ավտոմեքենայի զամբյուղի վրա կապված տրոլեյբուսի գծերի հետ, երբ Isuzu մակնիշի բերնատարը անցել է այդ վայրով, բախվել տրոլեյբուսի կախված լարերին, ապա ավտոմեքենայի բեռնախցիկը կոտրել, իսկ զամբյուղի մեջ աշխատանքներ կատարող 64-ամյա Հովիկ Խաչատրյանն ու 34-ամյա Արթուր Դավթյանը մոտ 4-5 մետր բարձրությունից ընկել են ցած։
Մանրամասն սկզբնաղբյուր կայքում։