mnews

10 Դեկտեմբերի, 2023

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն, ապա ինքնակամ ներկայացել Ոստիկանության Գավառի բաժին։

Վրաերթի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արտակ Մ.-ն աշխատում է Գանձակ բնակավայրի 1-ին միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Գավառի միջնակարգ դպրոցներից մեկում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

kotayk

Լրահոս