18 Նոյեմբերի, 2023
 Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին նախազգուշացրել է բռնության սրացման վտանգի մասին հակաամերիկյան գործունեության ակտիվացման պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությանը։
Նշվում է, որ Ադանայում գտնվող հյուպատոսությունն ու Իզմիրի հյուպատոսական գործակալությունը փակ կմնան։
«Շարունակվում են ԱՄՆ արտաքին քաղաքականության քննադատությամբ, ամերիկյան ձեռնարկությունները բոյկոտելու կոչերով, հակաամերիկյան հռետորությամբ և գրաֆիտիով, գույքի վնասմամբ և որոշ ամերիկյան ձեռնարկությունների տեղի աշխատակիցներին վնասվածքներով ցույցերը։ Մեծ հավաքները կարող են հանգեցնել ոստիկանության խստացված ներկայությանը, ճանապարհների փակմանն ու ճանապարհային երթևեկության խաթարմանը։ Ցանկացած նույնիսկ խաղաղ հանրահավաքը կարող է բռնության էսկալացիայի հանգեցնել», – ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ հակաամերիկյան գործունեության ակտիվացման հետ կապված, Թուրքիայում ամերիկյան կառավարական հաստատությունների աշխատակիցներին խորհուրդ է տվել նվազագույնի հասցնել տեղաշարժն ու մասնակցությունը հասարակական միջոցառումներին։
Դեսպանատունը քաղաքացիներին հորդորել է զգուշություն և զգոնություն դրսևորել այն վայրերում, որոնք հանրորեն ասոցացվում են ԱՄՆ–ի կամ Իսրայելի հետ։
kotayk

Լրահոս