11 Դեկտեմբերի, 2023

Հաջորդ տարի Ադրբեջանում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ կոնֆերանսը՝ COP29։ Այդ մասին հայտնում է APA գործակալությունը։ Որոշման մասին պաշտոնապես հայտարարվել Է Դուբայում COP28-ի շրջանակներում անցկացված լիագումար նիստի ժամանակ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ Փաշինյանի և Ալիևի համատեղ պայմանավորվածությամբ ձեռք բերված հայտարարության մեջ Հայաստանը աջակցել էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի նստաշրջանը հյուրընկալելու Ադրբեջանի հայտին։ 

kotayk

Լրահոս