3 Նոյեմբերի, 2023

ԱՄՆ-ը մերձավորարևելյան հակամարտության անմիջական մասնակիցն է և Իսրայելի կողքին է։ Այսպիսի հայտարարություն է արել Նյու Յորքում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նախկին տնօրեն Քրեյգ Մոխայբերը: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։

Գործակալության տվյալներով՝ պաշտոնյան իր կամքով է հեռացել միջազգային կազմակերպությունից։ Նա այս որոշումը կայացրել է պաղեստինա-իսրայելական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշման պատճառով՝ թողնելով իր պաշտոնը 2023 թվականի նոյեմբերի 1-ին։

Ինչպես ասաց փորձագետը, ՄԱԿ-ի բոլոր փորձագետները գիտակցում են «Մերձավոր Արևելքի քառյակի» անարդյունավետությունը։ Նրա խոսքով, միջազգային այս կառույցը լիազորություններ չունի, և ժամանակն է, որ նրա անդամները գիտակցեն այդ փաստը։

kotayk

Լրահոս