Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարագացնեն «հեռախոսային դիվանագիտությունը»։ Անկարան պնդում է, որ Պաղեստինը վերադարձվի իր 1967 թվականի սահմաններին։
Հրատարակության համաձայն թուրքական իշխանությունները նպատակ ունեն Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հաստատել Պաղեստին անկախ պետության ստեղծման միջոցով, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է։
Բացի այդ, մշտական հրադադարի հասնելուց հետո Թուրքիան կփորձի «խաղաղության սեղան» հրավիրել։ Անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ արևմտյան երկրները պետք է ազդեն Իսրայելի վրա խաղաղ բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ: