7 Մարտի, 2017

 «Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Օհանյան-Ծառուկյան  դաշինքների համակարգումից խոնջացած, սակայն այս փուլում  նրանց համատեղ  բեմելի գործը  չհաջողված  Հովիկ Արգամիչն  այս օրերին ուսումնասիրում է  ընդդիմադիր այլ  դաշինքների ռեյտինգային  ցուցակները  գտնելու յուղոտ  պատառներ,  ապագա պառլամենտում «մեսիջներ»  փոխանցելու,  «թիմային» աշխատանք  կազմակերպելու, Կարեն Կարապետյանի վարչապետացումը  տորպեդահարելու համար։

Օրերս նա կանգ է առել  «Ելք» դաշինքի ռեյտինգայինների ոչ  անհայտ  Ալեն Սիմոնյանի վրա. Հովիկ Աբրահամյանի օգնական  Ժորա Սարգսյանը և Ալեն Սիմոնյանը հանդիպել են Արգամիչին պատկանող  «Նացիոնալ» հյուրանոցում, որտեղ Ժորան, նույն ինքը Գոգան, նույն ինքը Արգամիչը, ուղերձ են փոխանցել «Ելքի» ներկայացուցչին, որ կսատարեն նրան Կենտրոնում»

։ Այդպե՞ ս է թերթը հարցրել է Ալեն Սիմոնյանին. «Ոչ այդպես չէ: Ես և Ժորա  Սարգսյանը շատ  հին ընկերներ ենք, շատ հաճախ ենք հանդիպում, առաջիկա օրերին նույնպես հանդիպելու ենք, իսկ ինձ միակ օգնողը ես եմ, ոչ այլ ոք»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս