Ադրբեջանի մշտական ոճն է՝ ասում են հայերն են կրակում, որ իբր իրենք ստիպված են պատասխան տալիս: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այս փուլում ես չեմ կարծում, որ Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Եվ աշխարհն ադրբեջանական թելեգրամյան ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքը կազմում: Իրենք իրենց աղբյուրներն ունեն և դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի:
Այն բոլոր «մտավախությունները», որոնք որ Ադրբեջանն առաջ է քաշում պայմանագրի մեջ, այդ բոլոր «մտավախությունների» հետ կապված լուծում կա: Եվ եթե դա էլ չլինի, մենք պատրաստ ենք քննարկել, հասկանալ՝ արդյոք ՀՀ-ի Սահմանադրության մեջ տարածքային պահանջների մեջ տենց բան կա, թե ՝չկա: Ի վերջո, այդ հարցը ո՞նց է լուծվելու, մենք ասում ենք՝ այդ հարցը մենք լուծել ենք խաղաղության պայմանագրով»,-ասել է Սիմոնյանը: