17 Մարտի, 2025

«ՈՍ բաժիններում նորից գլուխ բարձրացրած  ծեծն ու խոշտանգումը այլևս դարձել են օրինաչափ երևույթներ»,-գրում է փաստաբան Վարդուհի Սարգսյանը։

Նա նշում է.

«Մենք հասկանում ենք, որ դուք չեք կարողանում կառավարելի դարձնել երկրում աճող հանցավորությունը, ոչ միայն այն պատճառով, որ իշխող ուժն ու նրա ենթակաները այդքան չկան, այլ նաև այն պատճառով, որ ձեր շարքերը համալրել են այնպիսի  անձիք, որոնք բացարձակ աղերս չունեն հանցավորության դեմ պայքարի հետ և սերտ աղերս ունեն հանցավորության հետ։

Այնուամենայնիվ դա դեռ չի նշանակում, որ ցանկացած պահի ցանկացած անձի կարող եք բերման ենթարկել  և խոշտանգել»։

Հիշեցնենք, որ Վանաձորում ոստիկանները խոշտանգել են արցախցի Տիգրանին

Լրահոս