«Իմ քայլ»-ը հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում ընդգծվեցին տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը ոչ միայն պարզապես կրթվելու, այլ նաև «իմանալ՝ ինչպես» սկզբունքով գործելու տեսանկյունից։
Բանախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի փուլը, որը համակարգում էր տիկին Աննա Հակոբյանը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել հարցեր անմիջապես Փաշինյանին և ստանալ սպառիչ պատասխաններ: