17 Մարտի, 2025

Երեկ՝ մարտի 16-ին, «Նյուքասլ»-ը հաղթեց «Լիվերպուլ»-ին և նվաճեց իր առաջին մեծ գավաթը 70 տարվա ընթացքում։

«Կաչաղակները» վերջ դրեցին տանջալի գավաթային երաշտին։ «Նյուքասլի» ավագ Բրունո Գիմարաեշն ասել է․ «70 տարի անց մենք վերջապես կրկին չեմպիոն ենք»։

1954/1955 մրցաշրջանում «Նյուքասլը» նվաճել է Անգլիայի գավաթը։ Թիմի ամենավերջին տիտղոսը 2016/2017 մրցաշրջանում Չեմպիոնշիփում հաղթանակն էր, իսկ 2006-ին կաչաղակները նվաճել են Ինտերտոտոյի գավաթը։

Սա առաջին գավաթն է, որ թիմը նվաճում է 2021-ին Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի հայտնվելուց հետո։

Էդի Հաուն դարձավ 2008-ից ի վեր առաջին անգլիացի մարզիչը, ով նվաճեց մեծ տիտղոս՝ հաղթելով Անգլիայի առաջնության թիմի հետ:

Իսկ «Լիվերպուլի» մարզիչ Առնե Սլոթը, ով անցյալ տարի փոխարինել էր Յուրգեն Կլոպին, ստիպված է սպասել իր առաջին գավաթին: «Նույնիսկ Լիվերպուլը կարող է պարտվել»,- նշեց նա:

Լրահոս