Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր առաջին պաշտոնական այցերը կկատարի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Այցը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 2-ը, իսկ Շտայնմայերին կուղեկցի կինը։
Հայաստան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շտայնմայերը կմասնակցի նաև մի շարք մշակութային միջոցառումների։
Ադրբեջանում Շտայնմայերը հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ։
65