17 Մարտի, 2025

Իբրև ՔՊ արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա հյուրընկալվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը՝ նախագահի երկարամյա բարեկամներ Քիթ Շիլլերի և Ջորջ Սորիալի հրավերով։ Այդ մասին ասված է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում:

«Հաճելի զրույց ունեցա նաև հայտնի ամերիկացի ձեռնարկատեր և հրեական համայնքային առաջնորդ Եհուդա Կապլունի հետ, ով նախագահ Թրամփի հետ նախաձեռնել է բազմաթիվ քաղաքական և մարդասիրական ծրագրեր։

Ջորջ Սորիալը տարբեր տարիներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Trump Tower-ում և Trump Organization-ում, իսկ Քիթ Շիլլերը երկար տարիներ եղել է Դոնալդ Թրամփի անձնական օգնականը և անվտանգության ծառայության պատասխանատուն։ 2017 թվականին նա նաև զբաղեցրել է Սպիտակ տան Օվալաձև գրասենյակի գործառնական տնօրենի պաշտոնը։

Եհուդա Կապլունը 2024 թվականին նոմինացվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի»,- գրել է նա։

Լրահոս