17 Մարտի, 2025

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղարկած նամակի հիմնական կետերը շատ չեն տարբերվում Սպիտակ տան հրապարակային հռետորաբանությունից։

Այս մասին ասել է դիվանագետը մամուլի ասուլիսում:

«Մենք դեռ հիմքեր չունենք հրապարակելու Թրամփի նամակը։ Այն ամենը, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում այս նամակի վերաբերյալ, շահարկում է և չունի որևէ հիմք։ Հաշվի առնելով Թրամփի հրապարակային հայտարարությունները՝ այս նամակի բովանդակությունը շատ չի տարբերվում դրանցից», — ասել է դիվանագետը:

Հավելենք, որ ԱՄՆ նախագահի նամակն Իրանի հոգևոր առաջնորդին հասել է օրեր առաջ:

Լրահոս