Այս մասին հայտնում է RT-ն։
Սարքավորումը Վրաստանի տարածքով կառաքվի հուլիսի 16-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և մասնագիտացված կոնտեյներներ։
Փաստաթղթերի համաձայն՝ առաքելության ավարտից հետո ամբողջ տեխնիկան պետք է վերադարձվի Գերմանիա մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը։
Բացի այդ, պայմանագրով նախատեսվում է տեխնիկայի տեղափոխում Հայաստանի Արմավիրի հրաձգարանից դեպի վրացական Փոթի նավահանգիստ։ Այս գործողության շրջանակներում Հայաստան է բերվելու նաև շտապօգնության ութ մեքենա, սակայն բացառվում է դրանց տեղափոխումը Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով:
Հատկանշական է, որ ամերիկացի զինվորականները լրացուցիչ ծառայություն են պատվիրել սարքավորումների լվացման և ախտահանման համար՝ դա բացատրելով որպես խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում։