Նշվել է «սեպտեմբերի 20-ի հայտարարության մեջ արտացոլված հարցերի արագ իրականացման կարևորությունը»։ Սոցիալական և հումանիտար բնույթի հարցերի քննարկման համատեքստում Արցախի ներկայացուցիչները նշել են վառելիքի հետ կապված խնդիրը։ «Միաժամանակ, նրանք սննդի տեսքով մարդասիրական օգնություն են խնդրել»։ Հաղորդվում է, որ խնդրանքը դրական է ընդունվել։ Մասնավորապես, նախատեսվում է առաջիկայում վառելանյութ մատակարարել ապահովելով մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման համար, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման կարիքների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հաջորդ հանդիպումը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հայտարարություն է տարածել այսօր Եվլախում Արցախի ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ռուս-թուրքական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ռուսական կողմի ղեկավար, կոնտր-ծովակալ Օլեգ Սեմենովը։ «Հանդիպմանը, որն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, վերաինտեգրման և Ադրբեջանի Սահմանադրության ու օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։
2