22 Մարտի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում պատմել է աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների լուծման ԱՄՆ ռազմավարության մասին:

Նրա խոսքով, եթե վստահություն չկա, որ հակամարտությունը կարելի է լուծել երկխոսության միջոցով․ «ինչու վատնեմ իմ ժամանակը կամ Միացյալ Նահանգներինը»։

«Եվ, որ ավելի վատ է, ինչու ես պետք է նախագահին խորհուրդ տամ, որ մենք կարող ենք ինչ-որ բան ավարտել երկխոսությամբ։ Սակայն հետո արդյունավետ չգործել: Ի դեպ, այս բոլոր հաշվարկները նույնն են լինելու իրանցիների, ռուսների և ուկրաինացիների հետ։ Դրանք նույնը կլինեն նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ», — ասել է Ուիթքոֆը։

Նրա խոսքով՝ այդ սկզբունքները կիրառելի են բոլոր այն հակամարտությունների համար, որոնց մասին ԱՄՆ-ն կարող է խոսել։

 

Լրահոս