3 Հոկտեմբերի, 2023
Կրեմլը Հռոմի ստատուտի  վավերացումը ՀՀ ԱԺ-ի կողմից  համարում է ոչ ճիշտ քայլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովը։

 «Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին եղբայրական է համարում, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ կապված», – լրագրողներին ասել է Պեսկովը։

«Հայաստանը բարեկամ պետություն է, մեր գործընկերը, և, իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ և չենք կասկածում, որ այն մեզ ընդմիշտ կմիավորի, բայց միևնույն ժամանակ, լրացուցիչ հարցեր ունենք  Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Լրահոս