Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությանը։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ խախտումների ավելացման առնչությամբ:
Քերոբյանի խոսքով նախորդ տարի 40-ից պակաս դեպք է եղել (այժմ արդեն 72-ն է, խմբ.), և այն ժամանակ ևս արտադրանքը ՌԴ-ից վերադարձվում էր: